ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ամեն տեղ ու ամեն ինչում՝ նույն պրիմիտիվ մանիպուլյացիան

Ամեն տեղ ու ամեն ինչում՝ նույն պրիմիտիվ մանիպուլյացիան
04.04.2025 | 07:20

Կառավարության նիստում ՆՓ-ն շատ կարևոր միտք է ասել վարորդական իրավունքի և երթևեկության մասին ընդհանրապես։

Ըստ նրա՝ երթևեկության քաոսի և բազմաթիվ մարդկային զոհերով կատաստրոֆայի պատճառը ոչ թե ճանապարհային ենթակառուցվածքների անմխիթար վիճակն է, ոչ թե դրանց զրոյական զարգացումը, ոչ թե խզբզոց գծանշումները կամ դրանց լիովին բացակայությունը, ոչ թե խզբզոց կարգավորումները կամ խզբզոց տուգանային համակարգն է, այլ տգետ ու անբարեխիղճ վարորդները։ «Համբալ» ու «տգետ»:

Սա ամենատարածված մանիպուլյացիոն տեխնոլոգիաներից մեկն է՝ պատճառահետևանքային կապում հետևանքը ներկայացնել որպես պատճառ։ Այս պրիմիտիվ մանիպուլյացիոն հնարքը նա անում է ամեն ինչում՝ դիվանագիտական անհաջողություններից մինչև պատերազմի պարտության պատճառների ներկայացում։

Հիշենք 11.000 դասալիքների մասին հայտարարությունը։ ՆՓ-ի կողմից պատերազմի կառավարման գործը տապալելու, փաստացի զորքերում քաոս առաջացնելու հետևանքով աառաջացել էին անկանոն նահանջներ։

Այսինքն՝

Պատճառը - պատերազմի կառավարելիության տոտալ տապալում։

Հետևանքը - դասալքություն։

Դե, ՆՓ-ն ՆՓ չէր լինի, եթե հետևանքը չներկայացներ որպես պատճառ և պատասխանատվությունը իր վրայից չտեղափոխեր պատերազմ գնացած զորքի վրա։

Եվ այսպես ամեն տեղ ու ամեն ինչում նույն պրիմիտիվ մանիպուլյացիան է կիրառում։

Չի կարող լինել վարչապետի ավելի իդելական թեկնածու, քան «բոլորը մեղավոր են բացի իրենից» սկզբունքով շարժվող անձը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ